Դաղստանում սպանվել է ԻՊ-ին հավատարմության երդում տված զինված խմբավորումներից մեկի ղեկավարը

Մայիսի 28-ին Դաղստանի Դերբենդի շրջանում հատուկ գործողության ընթացքում փոխհրաձգության ժամանակ սպանվել է 2 զինյալ: Ինչպես հայտնում են ուժային կառույցներից, սպանվածներից մեկը «Իսլամական պետությանը» հավատարմության երդում տված զինված խմբավորումներից մեկի ղեկավարն է եղել: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Կովկասյան հանգույց» լրատվական կայքը:

1985 թվականին ծնված Աբուտդին Խանմագոմեդովը

1985 թվականին ծնված Աբուտդին Խանմագոմեդովը

Հայտնի է, որ երկու զինյալն էլ Դերբենդի զինված խմբավորումներից մեկի անդամներ են եղել: Վերջիններս մասնակցել են այս տարվա փետրվարի 15-ին Դերբենդի շրջանի ոստիկանության նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողությանը, ինչպես նաև սպանել են Դերբենդում Նարին-Կալա ամրոց այցելած զբոսաշրջիկներին:

Նշվում է նաև, որ սպանված զինյալներից մեկը 1985 թվականին ծնված Աբուտդին Խանմագոմեդովն է եղել, ով ահաբեկչական ակտերի իրականացման համար դաշնային հետախուզման մեջ է եղել: Մյուս զինյալը Ռաջաբ Իսմաիլովն է: Վերջինս աջակցել է զինյալներին և զինված խմբավորման կազմի մեջ է մտել վերջերս:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին էլ ուժայինները Դաղստանում փոխհրաձգության ժամանակ սպանել էին Սուլեյման-Ստալսկի շրջանի բնակիչ, 26-ամյա Քամալդին Քազիմագամեդովն, ով զիննայլների «հարավային» խմբավորումից մեկի անդամ էր:

Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *