Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության անսպասելի անկեղծությունը. վերլուծություն

Վերլուծելով 2010–15 թվականներին Ադրբեջանի կորուստների թվի (ավելի ճիշտ՝ դրանց նվազման) մասին Ադրբեջանի զինդատախազի ամենամյա ելույթները՝ մեզ հաջողվել է ստանալ այդ տարիներին հակառակորդի կորուստների հնարավոր նվազագույն թվերը։ Ուշագրավ է, որ դրանք զգալիորեն գերազանցում են բաց աղբյուրներից մինչ այժմ հայտնի տվյալները։

Խանլար Վելիև

Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիև։ Լուսանկարը՝ APA։

Վերլուծության շնորհիվ ստացված պատկերը հետևյալն է.

Թվական Բաց աղբյուրներից հայտնի կորուստների թիվը* (առավելագույնը) Կորուստների թիվն ըստ զինդատախազի տվյալների (առնվազն)
2010 71 194
2011 99 172
2012 97 168
2013 83 132
2014 97 128 (171)**
2015 84 125 (167)**
* Օգտագործվում են ադրբեջանական «Դոկտրինա» (2015 թվականից՝ «Խա­զար») կազմակերպության և բաց աղբյուրներից հավաքած մեր՝ Razm.info մասնագիտացված կայքի տվյալները։
** 2013–14 թթ. համար կորուստների համեմատական տարբերությունը Ադրբե­ջանի զինդատախազը չի հայտնել, ինչը ենթադրաբար պայմանավորված է 2014 թ. կորուստների թվի զգալի աճով 2013 թ. համեմատ՝ 2014 թ. այսպես կոչված «օգոստոսյան պատերազմի» պատճառով։ Եթե այդ ենթադրությունը ճիշտ է, ապա ավելի հավանական ենք համարում փակագծերում ներկայաց­ված թվերը։

Ադրբեջանի զինդատախազությունը պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է միայն տոկոսների տեսքով՝ տալով կորուստների թվի փոփոխությունը և երբեք չհրապարակելով սկզբնական կամ վերջնական կոնկրետ թվեր։ Հավանաբար զինդատախազության պաշտոնյաները չեն ենթադրել, որ տարբեր տարիների վիճակագրական և բաց աղբյուրներից հավաքած տվյալների համադրումը հնարավորություն կտա գտնելու կորուստների նաև կոնկրետ թվերը։

Վերլուծությունում ներկայացված են.

  1. Օգտագործված աղբյուրների գնահատումը;
  2. Վերլուծության և հաշվարկի մեթոդաբանությունը;
  3. Բուն հաշվարկը։

Ներբեռնել վերլուծությունը.
2016-05-30 ” Azerbaijan casualties, 2010-15 (.pdf, 635 ԿԲայթ)

One response to “Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության անսպասելի անկեղծությունը. վերլուծություն

  1. Հարգելի խմբագրություն,
    ուշադրություն դարձրեք նաև ինքնասպանությունների թվի տոկոսային փոփոխություններին: Կորուստների ընդհանուր թիվը մեծ դիապազոն է ընդգրկում (100-300), և ինչ էլ հայտարարած լիներ ադրբ. դատախազը, մեծ հավանականությամբ կգտնվեին թվեր, որոնք կհամապատասխանեին հնչեցված տոկոսային փոփոխություններին: Մինչդեռ ինքնասպանությունների թիվը մի քանի տասնյակից ավել չի կարող լինել: 2010/09 և 2011/10 թվականների համար հնչեցված տոկոսներին եթե նայենք (համապատասխանաբար 23.5 և 76.9), ապա կտեսնենք որ առաջին թվին բավարարում են միայն 17/13 զույգը և դրա պատիկները (34/26, 51/39 ևն), իսկ երկրորդ թվին 13/3-ը և դրա պատիկները (26/6, 39/9 ևն): Այսինքն, երկու թվերն էլ` 23.5% և 76.9%, խոսում են այն մասին, որ 2010-ին ինքնասպանությունների քանակը 13-ի բաժանվող թիվ է: Սա իհարկե չի կարող պատահական համընկնում լինել և ցույց է տալիս զինդատախազի հնչեցված թվերի իրականությանը համապատասխանելը, ինչպես նաև ձեր մեթոդաբանության ճշգրիտ լինելը:
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *