Վրաստանյան ԶԼՄ. «Արաբական Միացյալ էմիրությունները «Դելտայից» մարտական մոդուլներ է գնել»

Մայիսի 26-ին վրաստանյան «Новости-Грузия» կայքը հայտնում է, որ Միացյալ Արաբական Էմիրությունները Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնից գնել է հեռակառավարվող մարտական մոդուլներ: Գործարքի արժեքը 67 մլն լարի է (32 մլն ԱՄՆ դոլար):Այս մասին կայքին հայտնել է «Դելտայի» արդեն նախկին տնօերեն Ուչա Ձոձուաշվիլին:

Լազիկա ԲՄՊ-ի վրա տեղադրված մարտական մոդուլը

Լազիկա ԲՄՊ-ի վրա տեղադրված մարտական մոդուլը

Մարտական մոդուլը սպառազինված է ջերմացույցով և գիշերային տեսանեիլության սարքով

Մարտական մոդուլը սպառազինված է ջերմացույցով և գիշերային տեսանեիլության սարքով

«2016 թվականի մարտի 15-ին կնքված գաղտնի պայմանագրի մանրամասների մասին Ձոձուաշվիլին հայտնել է. «Վրաստանյան տեխնիկայի առաջին խմբաքանակը 23 մլն լարի արժողությամբ (11 մլն ԱՄՆ դոլար) կուղարկվի Արաբական էմիրություններ այս ամսվա վերջ»,— հաղորդում է կայքը:

Նշենք, որ այս մոդուլը բաղկացած է 2A14 տիպի 23 միլիմետրանոց ավտոմատ հրանոթից և ПКТ տեսակի 7.62 տրամաչափի գնդացրից: Մոդուլը սպառազինված է նաև ջերմացույցով և գիշերային տեսանելիության սարքով:

Հավելենք, որ մայիսի 18-ին պաշտոնից ազատվել էր Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին։ Վերջինիս պաշտոնանկության պատճառը Կախեթի շրջանում «Դելտայի» արտադրած հակակարկտային կայանների օգտագործման հետ առաջացած խնդիրներն են։ Պն-ից հայտնել էին, որ «Դելտայում» հետաքննություն է իրականացնում:

Նշենք, որ սա «Դելտայի» արտադրանքի առաջին արտահանումը չէ: Այս տարի հունվարին հայտնի դարձավ, որ կենտրոնը հաղթել է Սաուդյան Արաբիայի հայտարարած տենդերում և այդ երկրին է մատակարարելու 600 միավոր MEDEVAC բժշկական տարհանման զրահամեքենաներ: Հունվարի 30-ին զրահամեքենաների առաջին խմբաքանակն արդեն ուղարկվեց Սաուդյան Արաբիա, որտեղ վերջիններս մասնակցեցին «Հյուսիսային որոտ» զորավարժության մեկնարկին նվիրված զորահանդեսին:

«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում

«Դիդգորի» բժշկական տարհանման զրահամեքենաները Սաուդյան Արաբիայում

Հարկ է նշել նաև, որ «Դելտան» աշխատում է Վրաստանի պաշտպանության նախարարության ենթակայությամբ: Գերատեսչության ղեկավար Թինա Խիդաշելին այս կենտրոնի վերաբերյալ մի քանի անգամ դժգոհություն է հայտնել, նշելով, որ «Դելտայում» անպատշաճ ուշացումներ են լինում, արտադրանքը տամադրվում է ոչ ճիշտ ժամկետում, բացի այդ, կենտրոնն ինչ-որ անհասկանալի կապեր ունի մասնավոր ընկերությունների հետ։

Բացի այդ, Խիդաշելին գժգոհել էր նաև  «Դելտայի» արտադրած «Դիդգորի» զրահամեքենաներից. «Դիդգորին» ընդհանրապես անհասկանալի արտադրանք է, որն իմիջայլոց ֆունկցիոնալ չէ։ Դա կարող ենք օգտագործել Վրաստանի զինված ուժերում, բայց անհրաժեշտ է ծախսել այնքան գումար, որքան ծախսվել է դրա արտադրման ժամանակ»,— ասել էր Խիդաշելին։

Նկատենք, որ «Դիդգորի» զրահամեքենաների վրա այժմ տեղադրված են «Դելտայի» արտադրած հակակարկտային կայանները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *