Դաղստանում փոխհրաձգության ժամանակ զինյալ է սպանվել

Մայիսի 26-ի առավոտյան Դաղստանի շրջաններից մեկում ուժայինները փորձել են փաստաթղթերը ստուգելու նպատակով մի տղամարդու կանգնեցնել, սակայն վերջինս սկսել է կրակել ոստիկանների ուղղությամբ: Փոխհրաձգության ժամանակ տղամարդը սպանվել է:Ուժային կառույցներից հայտնել են, որ սպանվածը հավանաբար զիննայլների «հարավային» խմբավորումից մեկի անդամ է եղել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կովկասյան հանգույց» լրատվակայքը:

Նշվում է, որ փոխհրաձգության արդյունքում ուժայինների և քաղաքացիականների շրջանում տուժածներ չեն եղել:

Ավելի ուշ հայտարարվել է, որ սպանվածը Դաղստանի Սուլեյման-Ստալսկի շրջանի բնակիչ, 26-ամյա Քամալդին Քազիմագամեդովն է եղել: Վերջինս հարել է Դաղստանի տարածքում գործող զինված խմբավորումներից մեկին, եղել է դաշնային հետախուզության մեջ:

Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

One response to “Դաղստանում փոխհրաձգության ժամանակ զինյալ է սպանվել

  1. Pingback: Դաղստանում սպանվել է ԻՊ-ին հավատարմության երդում տված զինված խմբավորումներից մեկի ղեկավարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *