Վրաստանի անկախության օրվա առթիվ «Դելտան» ներկայացրել է իր նոր արտադրանքը (ֆոտո/վիդեո)

Մայիսի 26-ին Վրաստանում նշում էին Անկախության օրը: Թբիլիսիի Ազատության հրապարակում հանդիսավոր միջոցառմանն այս տարի ևս ներգրավված էին ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» (Ազնիվ գործընկեր) զորավարժության մասնակիցները:

Վրաստանի Ազատության հրապարակը

Վրաստանի Ազատության հրապարակը

Հրապարակով անցել են ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում ներգրավված վրաստանյան վաշտը, ինչպես նաև ամերիկացի և բրիտանացի զինծառայողները, հատուկ տոնի առթիվ Վրաստան ժամանած Լեհաստանի ԶՈւ պատվո պահակախմբի մեկ դասակ, Լիտվայի զինված ուժերի նվագախումբը:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր նաև զինվորական երդման արարողություն, որին տեսակապով Վրաստանի մի քանի շրջաններերից միացել էր 432 նորակոչիկ:

Զինծառայողների երդման արարողությունը

Զինծառայողների երդման արարողությունը

Զինծառայողների երդման արարողությունը

Զինծառայողների երդման արարողությունը

Այս օրը հանրությանն է ներկայացվել նաև զորավարժության ժամանակ օգտագործված ամերիկյան զինտեխնիկան՝ մասնավորապես М1А2 «Abrams» տանկեր, «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի մշակած նոր GMM-120 ինքնագնաց ականանետային համալիրը:

«Դելտայի» արտադրած GMM-120 ինքնագնաց ականանետային համալիրը

«Դելտայի» արտադրած GMM-120 ինքնագնաց ականանետային համալիրը

GMM-120 -ի վրա տեղադրված է «Դելտայի» արտադրած 120 մմ-ոց ականանետային մոդուլը: Վերջինս ամրացրած է MAN KAT1 6×6 շասսիին: Մեքենան սպառազինված է նաև НСВТ 12.7 միլիմետրանոց գնդացրով: Մեքենայի հետևի հատվածում՝ 2 կողմերում էլ, 25-ական ականների համար հատուկ «բջիջներ» են տեղադրված, իսկ հենց ականանետային ականը սպառազինված է 10 ականով:

Մեքենայի հետևի հատվածում՝ 2 կողմերում էլ, 25-ական ականների համար հատուկ «բջիջներ» են տեղադրված

Մեքենայի հետևի հատվածում՝ 2 կողմերում էլ, 25-ական ականների համար հատուկ «բջիջներ» են տեղադրված

Ականների տեղափոխման համար հատուկ «բջիջներ» են տեղադրված

Ականների տեղափոխման համար հատուկ «բջիջներ» են տեղադրված

GMM-120-ի մարտավարատեխնիկական բնութագիրը

Տրամաչափը — 120 մմ
Մարտական զանգվածը — 15 տոննա
Երկարությունը —8.40 մ
Լայնությունը — 2.80 մ
Բարձրությունը —2.20 մ
Անձնակազմը —6 հոգի
Կրակի արագությունը — 15 կրակոց րոպեում
Կրակի առավելագույն հեռավորությունը — 7100 մ
Կրակի նվազագույն հեռավորությունը —480 մ
Թիրախավորման համակարգը — էլեկտրամեխանիկական

«Դելտայի» նոր արտադրանքը

«Դելտայի» նոր արտադրանքը

 «Դելտայի» արտադրած 120 մմ-ոց ականանետային մոդուլը

«Դելտայի» արտադրած 120 մմ-ոց ականանետային մոդուլը

Թիրախավորման համակարգը — էլեկտրամեխանիկական

Թիրախավորման համակարգը — էլեկտրամեխանիկական

Նկարները՝ The Dead District բլոգի

One response to “Վրաստանի անկախության օրվա առթիվ «Դելտան» ներկայացրել է իր նոր արտադրանքը (ֆոտո/վիդեո)

  1. Pingback: Վրաստանի զինված ուժերում մեկնարկել է պայմանագրայինների ընդունելության հերթական փուլը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *