Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի ԶՈւ ԳՇ պետն ու Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը

Այսօր՝ մայիսի 25-ին, Թբիլիսիում անցկացվող Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովի (Georgia Defence & Security Conference) շրջանակներում հանդիպել են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:

 Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը

Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները և անվտանգության ոլորտում մարտահրավերները:

(Աջից)Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և Վրաստանում Հայաստանի ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը

(Աջից)Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և Վրաստանում Հայաստանի ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը

Հավելենք,որ հայաստանյան պատվիրակությունը Վրաստան է գնացել մայիսի 24-ին Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում այդ երկրում է նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Նշենք, որ մայիսի 24-ին գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը որպես դիտորդ հրավիրված էր նաև Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» զորավարժության վերջին փուլին:

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը որպես դիտորդ հրավիրված էր Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» զորավարժության վերջին փուլին

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը որպես դիտորդ հրավիրված էր Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» զորավարժության վերջին փուլին

Տեղեկացնենք,որ համաժողովի առաջին օրը քննարկվել է ՆԱՏՕ-ի գործունեությունը, իսկ այսօր քննարկվում է «սևծովյան տարածաշրջանը որպես եվրոատլանտյան անվտանգության անքակտելի մաս» թեման:

Ներկաների թվում են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Ադրիան Բրեդշոուն, ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը, Եվրամիության ռազմական հանձնաժողովի ղեկավար, գեներալ Միխաիլ Կոստարակոսը, Բալթյան երկրների և Քաթարի պաշտպանության նախարարները, մի շարք երկրների դեսպաններ, կազմակերպությունների ղեկավարներ և այլք:

One response to “Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի ԶՈւ ԳՇ պետն ու Հայաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը

  1. Pingback: ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վրաստանում մասնակցում է անվտանգության համաժողովի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *