Գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ կապի պետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ – կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ։ Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ կապի պետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ապրիլի 26-ին այդ պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց պաշտոնից: Մուրադյանի հետ նույն օրը նախագահի հրամանագրերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատվեց Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Մայիսի 20-ին գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ:

Ներկայում թափուր է մնում ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը:

One response to “Գնդապետ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ կապի պետ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *