Երևանում բացվել է Մարշալ Բաբաջանյանի արձանը

Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում այսօր՝ մայիսի 23-ին, բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացումը

Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացումը

Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի նահանգի հրամանատար գեներալ-մայոր Լի Տաֆֆանելլին և օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, երևանաբնակ չարդախլեցիներ (խաչիսարցիներ), «Գարդման» հայրենակցական միության անդամներ, այլ հյուրեր:

Մարշալ համազասպ Բաբաջանյանի արձանը Երևանում (Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը)

Մարշալ համազասպ Բաբաջանյանի արձանը Երևանում (Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը)

ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր զորավարի հիշատակին:

Պատվո պահակախմբի զինվորների շարային քայլերթից հետո Երևանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը ՀՀ նախագահին հանձնել են խորհրդանշական նվեր. մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը՝ ընծայված զորավարի ժառանգների կողմից:

One response to “Երևանում բացվել է Մարշալ Բաբաջանյանի արձանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *