Վրաստանը, հնարավոր է, վերականգնել է արդիականացված Սու-25 գրոհիչների արտադրությունը

Մայիսի 16-ին վրաստանյան հայտնի ֆորումներից մեկում Թբիլիսիի ավիագործարանից մի քանի լուսանկար է տեղադրվել, որտեղ երևում են Սու-25 գրոհիչների կմախքներ։ Ըստ նկարները հրապարակողի՝ դրանք գրոհիչի՝ «Ge-31 Բորա» անունը ստացած արդիականացված առաջին տարբերակներն են։

Տեխնիկան տեղակայված է Թբիլիսիի ավիագործարանում

Տեխնիկան տեղակայված է Թբիլիսիի ավիագործարանում

Լուսանկարներ են հրապարակվել նաև Թբիլիսիի ավիագործարանի պաշտոնական կայքում։ Ֆոտոալբոմում երևում են մի քանի միավոր Սու-25-ի կմախքներ, որոնց վրա աշխատանք է տարվում։

Սու-25 գրոհիչների կմախքներ

Սու-25 գրոհիչների կմախքները

Թբիլիսիի ավիագործարանը

Թբիլիսիի ավիագործարանը

Հավելենք, որ արդիականացված գրոհիչների մասին վրաստանյան լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել նախորդ տարվանից։ Այդ թեմային 2015 թվականին «Կվիրիս պալիտրա» կայքի իր հոդվածում անդրադարձավ վրաստանցի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։ Ըստ նյութի՝ արդիականացված ինքնաթիռը ստանալու է Ge-31 «Բորա » (ბორა— ուրուր) անունը։ «Ge»-ն նշանակում է «Georgia» (Վրաստան), իսկ «31»-ը Խորհրդային Վրաստանում Թբիլիսիի ավիագործարանի նախկին համարն է (№ 31)։

Ըստ նյութի՝ Ge-31-ը լինելու է «Սու-25Կ», «Սու-25Տ» ինքնաթիռների մոդիֆիկացված տարբերակը, որոնք սարքվելու են Վրաստանում։
Հարկ է նշել, որ սա Սու-25-ի արդիականացման առաջին ծրագիրը չէ։ 2000 թվականին ավիագործարանը իսրաելական Elbit systems ընկերության հետ արտադրում էր մինչև Սու-25ԿՄ «Սկորպիոն» տարբերակի արդիականացված Սու-25։

Սակայն նշենք, որ արդեն 2010 թվականին Վրաստանն Ադրբեջանին վաճառեց Սու-25-երի արտադրման և վերանորոգման տեխնոլոգիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *