Արցախի ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկը վարժանքներ է արել

Մայիսի 17-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն Արցախի ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկի ուսումնավարժական պարապմունքներին հետևելու նպատակով այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն:

Բակո Սահակյանն այցելել է ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկի անդամներին

Բակո Սահակյանն այցելել է ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկի անդամներին

Բակո Սահակյանին ուղեկցել են ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: Այս մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նորակազմ գումարտակի տղաները հասցրել են կարճ ժամանակամիջոցում ձեռք բերել զինվորական կեցվածք, ներդաշնակվել նոր ստորաբաժանումներում, թարմացրել մարտավարամասնագիտական գիտելիքները և այժմ լիովին պատրաստ են հետագա խնդիրների կատարմանը:

Պարապմունքների ավարտին Բակո Սահակյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, ինչպես նաև շեշտել, որ «ազատամարտիկը, որպես հավաքական կերպար եղել և շարունակում է մնալ բոլորիս հպարտության խորհրդանիշն ու մեր անվտանգության կարևոր հենասյուներից մեկը»:

One response to “Արցախի ազատամարտիկների միությանը կից կազմավորված գումարտակներից մեկը վարժանքներ է արել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 15–21 մայիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *