ԻԼ-76ՄԴ-90Ա-ն իրականացրել է առաջին թռիչքային փորձարկումները

Սեպտեմբերի 22-ին ժամը 15:30-ի սահմաններում Իլ-76ՄԴ-90Ա ծանր տրանսպորտային ինքնաթիռը «Ուլյանովսկ-Վոստոչնի» աերոդրոմից իրականացրել է իր առաջին թռիչքը և օդում մնացել շուրջ 40 րոպե: Այդ մասին գրում է «ԱվիաՊորտը»՝ հիմնվելով ականատեսի հաղորդած տեղեկությունների վրա:

«Միասնական ավիաշինական կորպորացիա» ԲԲԸ-ի մամլո ծառայությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այդ տեղեկությունները: Ընկերության կորպորատիվ հաղորդակցման դեպարտամենտի տնօրեն Օլգա Կայուկովան ասել է, որ ներկայումս ակտիվորեն իրականացվում են ինքնաթիռի թռիչքային փորձարկման նախապատրաստական աշխատանքները:
Իլ-76ՄԴ-90Ա-ը Իլ-76ՄԴ-ի արդիականացված տարբերակն է և տարբերվում է իր նախորդից նավիգացիոն, ավտոմատ կառավարման, կապի համակարգերով, շարժիչի հզորությամբ (նախկին Դ-30ԿՊ2-ի փոխարեն՝ ՊՍ-90Ա-76):

Ինքնաթիռի թռիչքային առավելագույն կշիռը նախկին 195-ի փոխարեն 210 տոննա է: Իսկ 52 տոննա բեռնափոխադրման հեռավորությունը 5000 կմ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *