Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած ևս մեկ ծանր վիրավոր զինծառայողի մասին

Այսօր` մայիսի 12-ին, հայտնի է դարձել, որ ապրիլի 2-5-ի մարտերում գլխի շրջանում ծանր վիրավորվել և շուրջ 40 օր կոմայի մեջ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov), ով կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև ուղեղի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին մայիսի 11-ին հայտնել է ադրբեջանցի լրագրող  Ագիլ Ասլանը (Aqil Aslan), սակայն դեռևս որևէ պետական լրատվամիջոց ծանր վիրավոր զինծառայողի մասին տեղեկություն չի հրապարակել:

Ադրբեջանի ԶՈւ վիրավոր զինծառայող, «ՌԵմբո» մականունով տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov)

Ադրբեջանի ԶՈւ վիրավոր զինծառայող, «Ռեմբո» մականունով տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov)

Նշվում է, որ ներկայումս զինծառայողը Բաքվի գլխավոր հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, սակայն վիճակը շարունակում է ծանր գնահատվել:

Գլխին ստացած հրազենային վնասվածքից «Ռեմբո» մականունով զինծառայողը կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև լրջորեն վնասվել է ուղեղը:

Հիշեցնենք, որ  մայիսի 8-ին Բաքվի գլխավոր հոսպիտալում մահացել էր ապրիլի 2-ի մարտերում վիրավորված կապիտան Սավալանով Նեջմեդդին Աքիֆ օղլուն (Savalanov Nəcməddin Akif oğlu), ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն հայտնել էր միայն մահանալու հաջորդ օրը:

Հավելենք, որ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը ապրիլի 14-ին հայտնել էր, որ եթե սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10-12 տոկոսը, ապա ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր:

Վիրավորներից զատ Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է նաև ապրիլյան մարտերում սպանված 100-ավոր զոհերի մասին տեղեկությունները, իսկ նման տղեկություն տարածողներն Ադրբեջանում խիստ թշնամաբար են ընդունվում: Razm.info-ին հաջողվել էր պարզել ապրիլի 2–5 լայնածավալ ռազմական գործողություններում Ադրբեջանի ԶՈւ 94 սպանված զինծառայողի ինքնությունը։

Ադրբեջանի ԶՈւ վիրավոր զինծառայող, «Ռեմբո» մականունով տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov)

Ադրբեջանի ԶՈւ վիրավոր զինծառայող, «Ռեմբո» մականունով տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov)

One response to “Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած ևս մեկ ծանր վիրավոր զինծառայողի մասին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *