Բակո Սահակյանը և Յուրի Խաչատուրովը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Բակո Սահակյանի, Յուրի Խաչատուրովի և Լյովա Մնացականյանի հանդիպումը

Բակո Սահակյանի, Յուրի Խաչատուրովի և Լյովա Մնացականյանի հանդիպումը

Հանդիպմանը մասնակցել է նաև Պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից հայկական կողմի դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների և բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *