Առաջնագծում նկատվել են հակառակորդի զինուժի կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր. ՊԲ

Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, սակայն առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան:

Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ:

One response to “Առաջնագծում նկատվել են հակառակորդի զինուժի կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր. ՊԲ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *