Սեյրան Օհանյանը Մոսկվայում հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարին

Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը Մոսկվայում

ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը Մոսկվայում

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կողմերը մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը: Երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակն ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերը:

One response to “Սեյրան Օհանյանը Մոսկվայում հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարին

  1. Pingback: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեպանին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *