Արցախի կառավարությունը գույքագրում է բնակիչների կորուստները՝ փոխհատուցման նպատակով

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին մեկնել է Մարտակերտ և տեղում ծանոթացել ապրիլի 25-26-ի գիշերը հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով բնակավայրի կրած վնասներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարության կայքը:

Ապրիլի լույս 26-ի գիշերն Ադրբեջանի զինուժի կողմից Արցախի Մարտակերտ քաղաքի և Մատաղիս գյուղի հրետակոծման հետևանքները

Ապրիլի լույս 26-ի գիշերն Ադրբեջանի զինուժի կողմից Արցախի Մարտակերտ քաղաքի և Մատաղիս գյուղի հրետակոծման հետևանքները

Հարությունյանը եղել է Մարտակերտի այն թաղամասերում, որտեղ հրետակոծությունից տուժել են առանձնատներ և քաղաքային նշանակության օբյեկտներ:

Այնուհետև Արա Հարությունյանը շրջանի պատասխանատուների հետ քննարկվել է ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր և նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակավայրում մտցված արտակարգ դրությունը դեռևս կպահպանվի:

«Ինչ վերաբերում է բնակիչների կրած կորուստներին, կառավարությունը շարունակելու է գույքագրել դրանք, որպեսզի տրվեն համապատասխան փոխհատուցումներ», — ասել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի լույս 25-ի գիշերն ադրբեջանական զինուժը՝ Արցախում խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը, ականանետներով, հաուբիցներով և «Գրադ» համակարգերով կրակել է ինչպես հայկական դիրքերի, այնպես էլ Մարտակերտ քաղաքի և Մատաղիս գյուղի ուղղությամբ։

Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է թշնամու կողմից այս գիշեր Արցախի Մարտակերտ քաղաքի և Մատաղիս գյուղի հրետակոծման հետևանքները ցույց տվող լուսանկարներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *