Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում`  հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 02:15-ի սահմաններում հակառակորդի կրակոցից ձախ բազկի շրջանում վիրավորվել է ( հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում) զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը:

Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության` ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ի պատասխան` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ քայլերի և ճնշել հակառակորդի ակտիվությունը:

Նշվում է նաև, որ հակառակորդը առաջնագծի ողջ երկայնքով ավելի քան 70 անգամ խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը` հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը և ապահովել սահմանային բնագծի հուսալի պաշտպանությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *