[Լրացված] Հակառակորդը դիվերսիայի փորձ է արել․ ՊԲ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Արցախի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

Մասնավորապես առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) ականանետներով և ԱԳՍ-17 նռնականետներով (25 արկ) կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ:

Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ժամը 04:55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության առաջապահ ստորաբաժանումները նկատել են հակառակորդի հատուկջոկատայինների ձեռնարկված գործողությունը և հետ շպրտել նրանց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Լրացում․ ՀՀ ՊՆ կայքն իր հերթին հայտնում է, որ ապրիլի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 9 խախտում և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *