Ապրիլյան մարտերի թեմայով ՀՀ նախագահը հրավիրել է ԱԱԽ նիստ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 12-ի երեկոյան, հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Արցախի դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ

Անվտանգության խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով: Արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Արցախի Պաշտպանության բանակը հաղթական է գործել՝ կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան և խափանելով նրա պլանները:

Քննարկված հարցերի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *