Այսօր՝ ապրիլի 10-ին, Արցախի շփման գծի Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնվել է զոհվածների 18 մարմին։ Այս մասին տեղեկացնում է Հանրային ռադիոյի կայքը՝ հղում անելով Արցախի ղեկավարի մամուլի քարտուղարին և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում։ Ըստ Արցախի արտգործնախարարության կայքի` փոխանակումն իրականացվել է Արցախի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործընթացն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ:
Նշենք, որ ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը ԿԽՄԿ և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել էին զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել էր ՊԲ 2 զինծառայողի մարմին:
Pingback: Տոնոյանը ԿԽՄԿ ներկայացուցչին տեղեկացրել է զոհված զինծառայողների մարմինների խոշտանգման մասին | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը | Ռազմ.info