Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 06.04.2016

Ադրբեջանի հրահրումով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի առաջնագծում սկսված մարտերը շարունակվում են մինչև այսօր՝ ապրիլի 6-ը: Կիրառվում են մինչև 152 մմ հրանոթներ, տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ:

Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են կեսօրին դադարեցնել կրակը, սակայն դրանց հետո էլ Ադրբեջանի զինուժը մի քանի անգամ կրակել է նաև խաղաղ բնակավայրերի վրա: Օրվա թարմ լուրերի մասին ներկայացնում ենք թարմացվող լրահոսով:

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում

Ռազմինֆոն հնարավորինս մանրամասն և պարզաբանված ներկայացրել է այսօր ՊԲ մամուլի ակումբում տրված տեղեկությունները, այդ թվում և անցուդարձն առաջնագծում, հակառակորդի կողմից հրադադարի խախտումները, կորուստները և այլ տեղեկություններ:

Նախիջևանյան հատվածում կրակոցների և այլ հետևանքների մասին տեղկատվությունը լիովին կեղծիք է: Նախիջևանյան հատվածում տվյալ պահին հանգիստ է:

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Wednesday, April 6, 2016

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության

Հայկական Panarmenian.net գործակալությունը ներկայացրել է Արցախի հյուսիսարևելյան կողմը պահող մարտիկներին՝ առանց պաթոսի ու «պաշտոնական» կեցվածքի: Ֆոտոռեպորտաժն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:



ՊԲ մամուլի կենտրոնում ՊԲ օպերատիվ բաժնի պետը հայտնել է, որ Ադրբեջանի կորուստները դեռ ճշտվում են, նոր տվյալներ չկան: Ըստ այդմ կներկայացնենք նախորդ օրվա դրությամբ հայտարարված կորուստները.

  • 24 տանկ
  • 1 ՏՕՍ-1Ա հրանետ
  • 1 ՀՄՄ (ԲՄՊ)
  • 6 զրահապատ մեքենա
  • 1 ինժեներական մեքենա
  • 1 «Գրադ» ՀԿՌՀ
  • 2 ուղղաթիռ
  • 12 անօդաչու թռչող սարք

Ադրբեջանցի սպանված այն զինծառայողների քանակը, որոնց անունները հայտնի են Ռազմինֆոյին (անուններն անհայտ կորուստները բազմապատիկ ավելի շատ են):

  • 52 զինծառայող*:

* Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ թշնամու սպանված զինծառայողները բազմապատիկ ավելի շատ են, սակայն ցուցակում ընդգրկված են միայն նրանք, որոնց անունը հնարավոր է եղել ճշտել:

Ամփոփ՝ Հայաստանի զինուժի կորուստները ապրիլի 1-ից ծավալված մարտերի ընթացքում (ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 6-ին հայտնած տվյալների հիման վրա).

  • 32 զոհված զինծառայող, որից 8 սպա-ենթասպա
  • 121 վիրավոր զինծառայող, որից 24 սպա-ենթասպա
  • 25 անհետ կորած զինծառայող
  • 14 տանկ
  • 4 ՀՄՄ (ԲՄՊ)

ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 6-ին հայտնած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ հայկական դիրքեր չկան:

Մամուլի կենտրոնի այսօրվա ասուլիսին հայտնել են նաև, որ.

  • Ադրբեջանն առաջնագծում հրազենով ու ականանետներով կրակել և խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը,
  • Ադրբեջանը տանկով կրակել է շտապօգնության մեքենայի վրա,
  • Առավոտյան հյուսիսային կողմում Ադրբեջանի ուժերի առանձին խմբեր, շուրջ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը, սակայն անհաջողության են մատնվել:

ՊԲ թվիթերը հայտնում է. «Պաշտպանության բանակը ապրիլի 2-ից մինչև օրս ունի 32 զոհված, 121 վիրավոր, 25 անհետ կորած զինծառայող»:


ՊԲ թվիթերը հայտնում է. «Ապրիլի 5-6-ին առաջնագծում Ադրբեջանը խախտել է հրադադարը հրազենով, ականանետներով, ևս մեկ անգամ էլ տանկով կրակել է շտապօգնության մեքենային»:

PAN Photo-ն ու DroDrone-ն այսօր Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ լուսանկարել են հակառակորդի թողած հատուկջոկատայինների դիակները (© DroDrone for #PANphoto)#NKpeace #KarabakhNow

Posted by PanARMENIAN.Net on Wednesday, April 6, 2016


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել է հայկական զինուժի զոհված զինծառայողների ևս 3 անուն:

  • Յուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի
  • Կիրակոսյան Գոռ Կարապետի
  • Խալաֆյան Սարգիս Լազրի

Քարվաճառում զոհված զինծառայողներն են. Սուրեն Արթուրի Արամյան, 1997թ. ծնված: Արտաշատի ԶԿԳրիգոր Հերմոնի Ավետիսյան, 1997թ. ծնված: Արտաշատի ԶԿ

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Wednesday, April 6, 2016

«Նախիջևանը ևս մեկ զոհ տվեց!!! Օրուջելիև Գաբիլ... 2013-ին ավարտել էր Հեյդար Ալիևի անվան բարձրագույն զինվորական ինստիտուտը... 3 օր էր ինչ հայր էր դարձել. Դեռ չէր էլ հասցրել տղային տեսնել... Հայերի հետ մարտերում զոհվել է: Մի քանի օր հնարավոր չէր լինում տեղեկություն ստանալ: Վերջապես հայերի հրապարակած նկարը տեսնելով` ընտանիքը ճանաչեց Գաբիլին: Ներկայումս էլ մեր զոհի դիակը հայկական կողմում է: Աստված ողորմի.

«Նախիջևանը ևս մեկ զոհ տվեց!!!
Օրուջելիև Գաբիլ… 2013-ին ավարտել էր Հեյդար Ալիևի անվան բարձրագույն զինվորական ինստիտուտը… 3 օր էր ինչ հայր էր դարձել. Դեռ չէր էլ հասցրել տղային տեսնել… Հայերի հետ մարտերում զոհվել է: Մի քանի օր հնարավոր չէր լինում տեղեկություն ստանալ: Վերջապես հայերի հրապարակած նկարը տեսնելով` ընտանիքը ճանաչեց Գաբիլին: Ներկայումս էլ մեր զոհի դիակը հայկական կողմում է: Աստված ողորմի.

Ապրիլի 6-ին Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերից մեկը հայտնել է, որ ապրիլի առաջին օրերի մարտերում ադրբեջանցիների թողած դիակներից մեկի լուսանկարից ճանաչել է անհետ կորած համարվող իր հարազատին` լեյտենանտ Գաբիլ Օրուջելիևին:


ՊԲ կայքը հայտնում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չեն համապատասխանում:ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել է հայկական զինուժի զոհված զինծառայողների ևս 4 անուն:

  • Թորոյան Հայկ Վահանի
  • Մելքոնյան Գագիկ Սուրիկի
  • Թադևոսյան Վարդան Սուրիկի
  • Միքայելյան Արամայիս Գրիգորի

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնում է, որ Քարվաճառում [հայկական ուժերի] երկու զինծառայող է զոհվել:

Քարվաճառում երկու զինծառայող է զոհվել, մանրամասները կհաղորդենք հետո:

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Wednesday, April 6, 2016

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Շիրինով Սահիլ Հասրեթ օղլու (Şirinov Sahil Həsrət oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Շիրինով Սահիլ Հասրեթ օղլու (Şirinov Sahil Həsrət oğlu)

Ապրիլի 6-ին հայտնի է դարձել և հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ Շիրինով Սահիլ Հասրեթ օղլուի (Şirinov Sahil Həsrət oğlu) ինքնությունը:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Շիրելիև Քամրան Ֆաիք օղլու (Şireliyev Kamran Faiq oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Շիրելիև Քամրան Ֆաիք օղլու (Şireliyev Kamran Faiq oğlu)

Ապրիլի 6-ին հայտնի է դարձել և հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ Շիրելիև Քամրան Ֆաիք օղլուի (Şireliyev Kamran Faiq oğlu) ինքնությունը:

Ադրբեջանի Զու սպանված զինծառայող, լեյտենանտ Գաբիլ Օրուջելիև (Qabil Oruceliyev:

Ադրբեջանի Զու սպանված զինծառայող, լեյտենանտ Գաբիլ Օրուջելիև (Qabil Oruceliyev):

Ապրիլի 6-ին հայտնի է դարձել և հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ հետախույզ լեյտենանտ Գաբիլ Օրուջելիևի (Qabil Oruceliyev) ինքնությունը:

Հարավարեւելյան ուղղությամբ զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի տղաները՝ հրամանատար, մայոր Ակսել Գրիգորյանի գլխավորությամ…

Posted by Shushan Stepanyan on Wednesday, April 6, 2016

Ադրբեջանի Զու սպանված զինծառայող, հետախույզ Բաղիրով Էմին Իմրան օղլու (Emin İmran oğlu Bağırov)

Ադրբեջանի Զու սպանված զինծառայող, հետախույզ Բաղիրով Էմին Իմրան օղլու (Emin İmran oğlu Bağırov)

Ապրիլի 6-ին հայտնի է դարձել և հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ հետախույզ Բաղիրով Էմին Իմրան օղլուի (Emin İmran oğlu Bağırov) ինքնությունը:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էսգերով Թեբրիզ Համլետ օղլու (Əsgərov Təbriz Hamlet oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էսգերով Թեբրիզ Համլետ օղլու (Əsgərov Təbriz Hamlet oğlu)

Ապրիլի 5-ին հայտնի է դարձել և այսօր հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ Էսգերով Թեբրիզ Համլետ օղլուի (Əsgərov Təbriz Hamlet oğlu) ինքնությունը:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ազիզզադե Խալիք Հասան օղլու (Əzizzadə Xaliq Həsən oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ազիզզադե Խալիք Հասան օղլու (Əzizzadə Xaliq Həsən oğlu)

Ապրիլի 5-ին հայտնի է դարձել և այսօր հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ Ազիզզադե Խալիք Հասան օղլուի (Əzizzadə Xaliq Həsən oğlu) ինքնությունը:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաբբարխան Հաջիաղաև

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաբբարխան Հաջիաղաև

Ապրիլի 5-ին հայտնի է դարձել և այսօր հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի՝ 1976-ին ծնված Ջաբբարխան Հաջիաղաևի (Cabbarxan Hacıağayev) ինքնությունը:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, գնդապետ Յուսիբով Վյուգար Նյուրադդին օղլու (Yusibov Vüqar Nürəddin oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, գնդապետ Յուսիբով Վյուգար Նյուրադդին օղլու (Yusibov Vüqar Nürəddin oğlu)

Ապրիլի 5-ին հայտնի է դարձել և այսօր հաստատվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` կոչումով գնդապետ, 1976-ին ծնված Յուսիբով Վյուգար Նյուրադդին օղլուի (Yusibov Vüqar Nürəddin oğlu) ինքնությունը:


Ռազմինֆոն հավաքել է 2016թ. ապրիլի 1-ից մինչև օրս Ադրբեջանի կորուստների ցանկը՝ ներառյալ սպանված և ինքնությունը հաստատված զինծառայողների ցուցակը և շարքից հանված զինտեխնիկայի տեսակներն ու քանակը:Razm.info-ին հայտնի դարձած, ոչնչացված և ինքնությունները ճշտված ադրբեջանցի զինծառայողների քանակը 48 է: Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ թշնամու սպանված զինծառայողները բազմապատիկ ավելի շատ են, սակայն ցուցակում ընդգրկված են միայն նրանք, որոնց անունը հնարավոր է եղել ճշտել:

Ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Պետրոսյանը ֆագոտով երկօրյա մարտերի ընթացքում դիպուկ կրակոցով շարքից հանել է հակառ…

Posted by Shushan Stepanyan on Wednesday, April 6, 2016


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հրապարակել է հայկական զինուժի զոհված զինծառայողների ևս 4 անուն:

  • Հակոբյան Ռաֆիկ Խլղաթի
  • Մկրտչյան Նարեկ Վարդանի
  • Սահակյան Սարգիս Արմենակի
  • Աբրահամյան Արամ Արայիկի

Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ կրակը դադարեցնելու մասին երեկ Մոսկվայում պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերը: Փոխանցում է հայկական «Արմենպրես» գործակալությունը:

  • Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին, այդ թվում նաև Արցախյան պատերազմի համատեքստում: Նախարար Օհանյանն ասել է. «Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և միջոցների քանակով, նրանց զինված ուժերի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաև ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով»:
  • «Այն տեղեկությունները, թե մի քանի բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո, իրականությանը չեն համախատասխանում. Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂ պաշտպանության խորքում: Հարավում, կենտրոնում և հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանումների ներքո», — նշել է նախարարը:

Հայկական «Հետք» լրատվակայքը զրուցել է Ադրբեջանի մյուս ուղղաթիռը խոցած ՊԲ զինծառայող, հրաձիգ-զենիթային Գևորգ Մանուկյանի հետ: Հիշեցնենք, որ ապրիլի 1-5-ը մարտերի ընթացքում հայկական ուժերը խոցել են Ադրբեջանի զինուժի 2 մարտական ուղղաթիռ:

Ադրբեջանցի զինծառայողների դիակները

Ադրբեջանցի զինծառայողների դիակները

ՊԲ կայքը հրապարակել է ապրիլի 2-5-ը մարտերի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողների դիերի լուսանկարներ (չի մանրամասնվել, թե երբ և որտեղ են արված լուսանկարները):


ՊԲ կայքը հայտնում է. Այս գիշեր Արցախի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:

Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից

Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից

Արշակ Զաքարյանը հրապարակել է Ադրբեջանի խոցված անօդաչու թռչող սարքի լուսանկարներ և նշել, որ դա եղել է «կամիկաձե ԱԹՍ» (Անօդաչու թռչող սարքերի այս տեղակը թռչելով գալիս, ընկնում է թիրախի վրա՝ այն խոցելու համար):


Ադրբեջանցիներին իրենց զինուժի կորուստները ներկայացնելու համար Ռազմինֆոն հրապարակել է ապրիլի 1-5-ը մարտերի ընթացքում սպանված ադրբեջանցի զինծառայողների անունների հերթական ցուցակը: Հայերենով ամբողջ ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ամփոփ՝ Ադրբեջանի զինուժի կորուստները ապրիլի 1-ից ծավալված մարտերի ընթացքում (ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 5-ին հայտնած տվյալների հիման վրա).

  • 24 տանկ
  • 1 ՏՕՍ-1Ա հրանետ
  • 1 ՀՄՄ (ԲՄՊ)
  • 6 զրահապատ մեքենա
  • 1 ինժեներական մեքենա
  • 1 «Գրադ» ՀԿՌՀ
  • 2 ուղղաթիռ
  • 12 անօդաչու թռչող սարք

Ադրբեջանցի սպանված այն զինծառայողների քանակը, որոնց անունները հայտնի են Ռազմինֆոյին (անուններն անհայտ կորուստները բազմապատիկ ավելի շատ են):

  • 44 զինծառայող, որից՝ 12 սպա-ենթասպա:

Ամփոփ՝ Հայաստանի զինուժի կորուստները ապրիլի 1-ից ծավալված մարտերի ընթացքում (ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 5-ին հայտնած տվյալների հիման վրա).

  • 29 զոհ, որից 7 սպա-ենթասպա
  • 101 վիրավոր, որից 20 սպա-ենթասպա
  • 28 անհետ կորած
  • 14 տանկ
  • 4 ՀՄՄ (ԲՄՊ)

ՊԲ մամուլի կենտրոնի՝ ապրիլի 5-ին հայտնած տվյալների համաձայն՝ հայկական ուժերը վերականգնել են ապրիլի 1-ի դրությամբ եղած սահմանագիծը, Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ հայկական դիրքեր չկան:

Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 05.04.2016
Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016

2 responses to “Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 06.04.2016

  1. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 07.04.2016 | Ռազմ.info

  2. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 08.04.2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *