Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 05.04.2016

Ադրբեջանի հրահրումով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի առաջնագծում սկսված մարտերը շարունակվում են մինչև այսօր՝ ապրիլի 5-ը: Կիրառվում են մինչև 152 մմ հրանոթներ, տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ կայաններ: Թեժ մարտեր են ընթանում Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններում: Օրվա թարմ լուրերի մասին ներկայացնում ենք թարմացվող լրահոսով:


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զինհոսպիտալ և տեսակցել ապաքինվող զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զինհոսպիտալ և տեսակցել ապաքինվող զինծառայողներին


ՀՀ ՊՆ կայքը հայտնում է. Ապրիլի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել է մարտական գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին:

Նախարար Օհանյանը հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով, քաջալերել է զինծառայողներին և մաղթել շուտափույթ ապաքինում:


ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն է տարածել, թե դատապարտում է բռնության աճը:

Այս անգամ նույնպես միջնորդները ընդհանուր, չհասցեավորված դիմել են կողմերին ու նշել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եռաբլուրում մասնակցել է Պաշտպանության բանակի զոհված զինծառայող, հետախույզ-գնդացրորդ Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եռաբլուրում մասնակցել է Պաշտպանության բանակի զոհված զինծառայող, հետախույզ-գնդացրորդ Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորությանը


«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, հայ ժողովրդի համար հերթական փորձություն է, որ այս անգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանի ղեկավարությունը: Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը ևս: Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող լույսի մեջ է, և այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին», — նշել է ՀՀ նախագահը:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Գուլիև Սեյար Կնյազ օղլուն

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Գուլիև Սեյար Կնյազ օղլուն


Ռազմինֆոն հաստատել է ապրիլի 5-ին Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Գուլիև Սեյար Կնյազ օղլուի (Quliev Səyyar Knyaz oğlu):

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող ավագ լեյտենանտ Նովրուզով Միրզա Սերվեր օղլուն

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող ավագ լեյտենանտ Նովրուզով Միրզա Սերվեր օղլուն


Ռազմինֆոն հաստատել է ապրիլի 5-ին Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Նովրուզով Միրզա Սերվեր օղլուի (Novruzov Mirzə Sərvər oğlu) :

Թարմացում Մարտակերտից։Այս պահի դրությամբ Մարտակերտի շրջանում Թալիշի ու Մատաղիսի ուղղությամբ որև է դիրք թշնամու մոտ այլ…

Posted by Tigran Kocharyan on Tuesday, April 5, 2016


Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սուլեյմանով Վուգյար Նաթիգ օղլու ( Süleymanov Vüqar Natiq oğlu )

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Սուլեյմանով Վուգյար Նաթիգ օղլու ( Süleymanov Vüqar Natiq oğlu )


Ռազմինֆոն հաստատել է ապրիլի 5-ին Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Սուլեյմանով Վուգյար Նաթիգ օղլուի (Süleymanov Vüqar Natiq oğlu) ինքնությունը:

ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտարարել է. «Այո, կրակը դադարեցված է»:


Հայկական «Հետք» լրատվական կայքը հայտնում է. Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը:Հասրաթյանը նշել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է ընթանում:

Բարեկամներ, այս պահին Արցախում հարաբերական անդորր է։

Posted by Razm.Info on Tuesday, April 5, 2016



ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է. «Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակիչ զորքերով ոչնչացված զինվորների դիակները:Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»:

Պաշտպանության բանակը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում: Այնինչ, ՊԲ հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը:

Ադրբեջանի ՊՆ-ն տվյալներ է հայտնում հայկական ուժերի դեմ կործողություններում իրենց կորուստներից` նշելով, որ «վերջին 2 օրվա ընթացքում կորցրել են 16 զինծառայող»:Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր 12 սպանվածի մասին, ապրիլի 4-ին` ևս 3-ի` նշելով, որ այդ զինծառայողները ապրիլի 3-ի կորուստներից են:Այս հաղորդագրությամբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է «վերջին 2 օրում 16 սպանված զինծառայողների մասին», ըստ այդմ` ապրիլի 1-ից մինչ օրս Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է ընդամենը 31 զինծառայողի կորուստ:

Սա այն դեպքում, որ Ռազմինֆոն արդեն ճանաչել ու ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ 32 սպանված զինծառայողի անուն (Թարմացվող ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ):


Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են:

4 responses to “Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 05.04.2016

  1. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 06.04.2016 | Ռազմ.info

  2. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 07.04.2016 | Ռազմ.info

  3. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 08.04.2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *