Պարզվել է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի ինքնություն

Ապրիլի 5-ին ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Էսգերլի Նուրլան Բայրամ օղլուի (Əsgərli Nurlan Bayram oğlu) ինքնությունը: Սպանվածը Ադրբեջանի Մասալլը շրջանի Կալինովկա գյուղից էր: 

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էսգերլի Նուրլան Բայրամ օղլու (Əsgərli Nurlan Bayram oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էսգերլի Նուրլան Բայրամ օղլու (Əsgərli Nurlan Bayram oğlu)

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 30 սպանվածի ինքնություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *