Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ հերթական կորուստը

Ապրիլի 4-ին ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի` Դեմիրլի Հյուսեին Զեյնալ օղլու (Dəmirli Hüseyn Zeynal oğlu) ինքնությունը: 

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Դեմիրլի Հյուսեին Զեյնալ օղլու (Dəmirli Hüseyn Zeynal oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Դեմիրլի Հյուսեին Զեյնալ օղլու (Dəmirli Hüseyn Zeynal oğlu)

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 29 սպանվածի ինքնություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *