Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի ինքնություն

Ապրիլի 4-ին ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հաջողվել է հաստատել Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` Հյումեթով Օրխանի ինքնությունը (Hümmətov Orxan): Սպանվածը Ադրբեջանի Շաքիի շրջանի Քըշ գյուղից էր: 

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Հյումեթ Օրխանը (Hümmətov Orxan)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Հյումեթ Օրխանը (Hümmətov Orxan)

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 28 սպանվածի ինքնություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *