Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` Էլվան Հուսեյնովի ինքնությունը

Այսօր՝ ապրիլի 4-ին, ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի Էլվան Հուսեյնովի (Hüseynov Əlvan Qafar oğlu) ինքնությունը:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալվան Հուսեյնով

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալվան Հուսեյնով

Զինծառայողը Ֆիզուլի շրջանի Գարախանբայլի գյուղից է:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 25 սպանվածի ինքնություն:

One response to “Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` Էլվան Հուսեյնովի ինքնությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *