Մարտերում ադրբեջանցի սպա է սպանվել

Այսօր` Թարթառի շրջանում տեղի ունեցող մարտերի ժամանակ, սպանվել է Ադրբեջանի ԶՈւ փոխգնդապետ, 1968-ին ծնված Օրուջով Ռագուֆ Ջահանգիր օղլու (Orucov Raqub Cahangir oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական Modern.az լրատվական կայքը: Փոխգնդապետը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից էր: 

Այսօր՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ադրբեջանի ԶՈւ սպանված փոխգնդապետ Օրուջով Ռագուֆ Ջահանգիր օղլու (Orucov Raqub Cahangir oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված փոխգնդապետ Օրուջով Ռագուֆ Ջահանգիր օղլու (Orucov Raqub Cahangir oğlu)

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 23 սպանվածի ինքնություն:

One response to “Մարտերում ադրբեջանցի սպա է սպանվել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *