Հայտնի Է Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի ինքնություն

Ապրիլի 4-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի` սպա Մամադով Ռասիմ Աբդյուլ օղլուի (Məmmədov Rasim Əbdül oğlu) մասին: Սպանված սպան ծառայում էր Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Հորադիս գյուղաքաղաքում: Այս մասին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության ղեկավարը` նշելով, որ զոհվածը իր եղբորորդին էր:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Մամադով Ռասիմ Աբդյուլ օղլու (Məmmədov Rasim Əbdül oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Մամադով Ռասիմ Աբդյուլ օղլու (Məmmədov Rasim Əbdül oğlu)

Այսօր՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր Առմամբ ներկա պահին հայտնի է 22 սպանվածի ինքնություն, ևս 3-ինը պարզվում է: Նոր սպանվածների մասին տեղեկությունները առանձին կհրապարակենք:

3 responses to “Հայտնի Է Ադրբեջանի ԶՈւ սպանված ևս մեկ զինծառայողի ինքնություն

  1. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *