Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի ինքնություն

Ապրիլի 4-ին ադրբեջանական բաց աղբյուրներից հայտնի է դարձել երեկ` ապրիլի 3-ի գիշերը, Ֆիզուլիում հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի` Նովրուզով Ֆերահիմ Ադըշիրին օղլուի մասին (Novruzov Fərahim Adışirin oğlu): Սպանված զինծառայողը Ադրբեջանի Բիլասուվար շրջանի Սամադաբադ գյուղից էր:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Նովրուզով Ֆերահիմ Ադըշիրին օղլու (Novruzov Fərahim Adışirin oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Նովրուզով Ֆերահիմ Ադըշիրին օղլու (Novruzov Fərahim Adışirin oğlu)

Այսօր՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր, որ իրենց կողմը գիշերվա ընթացքում 3 զոհ է ունեցել: Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։

Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են. Ադրբեջանցի մի քանի տասնյակ սպանված զինծառայողների դիակներ երևում են ՊԲ հրապարակած տեսանյութերում և լուսանկարներում։

Սպանված զինծառայողների մասին տվյալները կարող եք նայել հետևյալ թարմացվող հղումով: Ընդհանուր առմամբ ներկա պահին հայտնի է 19 սպանվածի ինքնություն, ևս 3-ինը պարզվում է: Նոր սպանվածների մասին տեղեկությունները առանձին կհրապարակենք:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Նովրուզով Ֆերահիմ Ադըշիրին օղլու (Novruzov Fərahim Adışirin oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Նովրուզով Ֆերահիմ Ադըշիրին օղլու (Novruzov Fərahim Adışirin oğlu)

One response to “Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայողի ինքնություն

  1. Pingback: Իրավիճակն Արցախի առաջնագծում. օպերատիվ լրահոս. 04.04.2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *