Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված հատուկջոկատային լեյտենանտի մասին

Ապրիլի 4-ին ադրբեջանական համացանցային բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի դարձել հայկական ուժերի դեմ մարտերում սպանված Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայողի՝ հետախուզական ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ Էլվին Նամազովի (Elvin Namazov) մասին: Սպանված զինծառայողը Ադրբեջանի Ղազախլը շրջանի Յուխարը (Վերին) Սալահլը գյուղից էր:

Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայող՝ հետախուզական ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ Էլվին Նամազով (Elvin Namazov)

Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ սպանված զինծառայող՝ հետախուզական ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ Էլվին Նամազով (Elvin Namazov)

Նշվում է, որ լեյտենանտ Նամազովը սպանվել է Թարթառի շրջանում ընթացող մարտերի ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 12 կորուստի մասին, սակայն փաստերը արդեն իսկ ցույց են տալիս, որ Ադրբեջանի ԶՈւ կորուստները 12-ից անհամեմատ ավելի են: Արդեն իսկ հաստատվել է սպանված զինծառայողներից 15-ի ինքնությունը ներառյալ նաև Էլվին Նամազովի:

Բացի այդ, ադրբեջանցի սպանված զինծառայողների միայն 21 դիակ երևում է ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում (ստորև):

Ադրբեջանական զինուժի կորուստների մասնակի տվյալներ իմացվում են միայն հարազատների կամ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից նկարները հրապարակելուց հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *