ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող

Այսօր՝ ապրիլի 2-ին, Ստեփանակերտից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող։ Երկուսին վիրահատում են, մյուսին վիրահատելու կարիք չկա։Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։

Վերջինիս հավաստմամբ՝ զինծառայողների վիճակը կայուն ծանր է։ Տեղում բավական արդյունավետ վիրահատություններ արվել են։

«Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում էլ Ասպատուրյանը տեղեկացրել է, որ վիրավորների թվում կան և´ ժամկետային, և´ պայմանագրային զինծառայողներ։ Նրանք ստացել են որովայնի, կրծքավանդակի և ստորին վերջույթների վիրավորումներ։

Հավելենք, որ զինծառայողները վիրավորվել են ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի արցախյան հատվածի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ։

Ցավոք, հայկական կողմն ունի նաև զոհեր, որոնց մասին, ըստ ՊԲ հաղորդագրության, կհրապարակվի ավելի ուշ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *