«Ստեղից փախնել ա պետք». Ադրբեջանի բնակիչների խուճապահար արձագանքները (վիդեո)

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը խուճապային տեղեկություններ են տարածում առաջնագծից` շատ անգամ նույնիսկ նշելով հարյուրավոր սպանվածների ու վիրավորների մասին: Այդ գրառումներից և տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմի հարձակողական գործողություններն Արցախի հյուսիս-արևելքում և արևելքում տապալվել են։ Հայտնում են նաև, որ Ադրբեջանը էվակուացրել է այդ շրջանի բնակիչներին: Տեսնյութում Աղդամի Բենովշելեր գյուղի բնակիչներից մեկը նշում է, որ իրենց դրությունը բավականին վատ է և ավելացնում,- «Ստեղից փախնել ա պետք»:

Ադրբեջանցի օգտատերերից մեկը նշել է, որ հայկական ուժերը Աղդամի ուղղությամբ մի քանի գյուղ են վերցրել: Ադրբեջանի զինծառայողների և բնակիչների շրջանում բազմաթիվ զոհեր ու վրավորներ կան:

«Ստացածս տեղեկության համաձայն` Աղդամի մեկ կամ մի քանի գյուղ գրավվել է: Բնակչությունը տարհանվել է գյուղերից, այդ թվում նաև Ֆիզուլիի շրջանի մի շարք գյուղեր: Եղբայրս զինվորական է և ուղարկվել է Աղդամ: Աղդամի բնակիչներից ստացած տեղեկության համաձայն` բազմաթիվ խաղաղ բնակիչներ ենք կորցրել: Կաշխատեմ ամբողջությամբ ճշտել տեղեկությունը»:

Մեկ այլ օգտատեր հայտնել է, որ Եվլախի հիվանդանոցն ամբողջությամբ դատարկել են, բժիշկներին ուղարկել են Թարթառ, ադրբեջանական կողմը բազմաթիվ կորուստներ ունի:

Օգտատերերից մի քանիսը բողոքում են, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները, լրատվամիջոցները տեղեկություններ չեն տարածում ռազմաճակատից` հայտնելով, որ իրենք ապրում են սահմանային բնակավայրերում, ու հայկական կողմի ակտիվ գործողությունների հետևանքով «անգամ տներն են դղրդում»:

«Եվլյախի հիվանդանոցն ամբողջությամբ դատարկել, Եվլյախում եղած բժիշկներին ռազմաճակատ են ուղարկել, բազմաթիվ կորուստներ ենք ունեցել, վիրավորներն էլ են շատ, սակայն հեռուստաալիքները տընգլ-զընգլ են անում, իսկ նախարարների բալաները եվրոպաներում կայֆեր են անում, մեր եթիմներն էլ մեռել են ու մեռնում են»

Մեկ այլ ադրբեջանցի օգտատեր նշում է, որ ինքը Հորադիզում բարեկամ ունի, ով հայտնել է, որ այդ ուղղությամբ Ադրբեջանի զինուժը այսօր տվել է առնվազն 10 սպանված և 14 վիրավոր:

Նշենք, որ բազմաթիվ զոհերի մասին տվյալները կարող են իրականությանը չհամապատասխանել, սակայն Ադրբեջանի սովորական բնակիչների, սահմանագծում ապրողների արձագանքները թույլ են տալիս հասկանալ, որ հայկական զինուժը հաջողությամբ հետ է մղում Ադրբեջանի ԶՈւ հարձակումները:

«Հորադիզում մոտ բարեկամ ունեմ, ասում է 10 սպանված ու 14 վիրավոր զինծառայող ունենք»

«Հորադիզում մոտ բարեկամ ունեմ, ասում է 10 սպանված ու 14 վիրավոր զինծառայող ունենք»

One response to “«Ստեղից փախնել ա պետք». Ադրբեջանի բնակիչների խուճապահար արձագանքները (վիդեո)

  1. Pingback: Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստները գերազանցում են պաշտոնական թիվը. նախնական | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *