Հայկական կողմը խոցել է թշնամու ուղղաթիռը․ ՊԲ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ:

Այս պահի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 1-2-ի գիշերը ադրբեջանական կողմը այնամասշտաբ հարձակումներ է սկսել Արցախի հարավային, հարավարևելյան, հյուսիսարևելյան ուղղություններում՝ օգտագործելով նաև հրետանի, զրահատեխնիկա և օդուժ։

One response to “Հայկական կողմը խոցել է թշնամու ուղղաթիռը․ ՊԲ

  1. Pingback: Ադրբեջանական բանակը կորցրել է ԱԹՍ և տանկ. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *