Ռուսաստանում Սու-25 գրոհիչ է կործանվել

Այսօր` մարտի 30-ին, Ռուսաստանի հեռավորարևելյան Պրիմորիեի երկրամասում ուսումնամարտական թռիչքի ընթացքում կործանվել է ՌԴ ԶՈւ Սու-25 գրոհիչ: Միակ օդաչուն հասցրել է ինքնանետումով (կատապուլտ) փրկվել: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մարտի 30-ին կործանված Սու-25 գրոհիչի բեկորները

Մարտի 30-ին կործանված Սու-25 գրոհիչի բեկորները

Ռազմական ինքնաթիռն ընկել է Պրիմորիեի երկրամասի Չերնիգովկա գյուղի տարածքում, սակայն նշվում է, որ խաղաղ բնակչությունը վնասներ չի կրել: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը և նշել, որ նախնական արդյունքներով վթարի պատճառը ինքնաթիռի տեխնիկական խնդիրներն են եղել: Գյուղի բնակիչներից մեկն իր հերթին հայտնել է, որ ինքնաթիռը սկսել է այրվել դեռևս օդում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տեղական առցանց հեռուստաընկերություններից մեկը համացանցում տարածել է նաև ինքնաթիռի վթարի տեսանկարահանումը:

Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի 25-ին ՌԴ Կրոսնոյորսի շրջանում ուսումամարտական թռիչքի ժամանակ վթարվել էր ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ ուժերի ՄիԳ-31 կործանիչը:

Ավելացնենք, որ անցյալ տարի մի շարք վթարներ էին գրանցվել ՌԴ օդատիեզերային ուժերում: 2015-ի միայն ամռանը ՌԴ զինված ուժերում գրանցվել էր 7 պատահար.

  • հունիսի 8 – Ամուրսկի շրջանում շարժիչի վառվելու հետևանքով վթարվելու Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ, ինչի հետևանքով վիրավորվել են անձնակազմի մի քանի անդամ,
  • հուլիսի 3 – Կրասնոդարի մոտ ընկել է ՄիԳ-29 կործանիչ,
  • հուլիսի 4 – միաժամանակ 2 վթար է եղել. Աշուլուկ շրջանում ընկել ՄիԳ-29 կործանիչ, իսկ Վորոնեժում վայրէջքի ժամանակ շրջվել է Սու-34 ռմբակոծիչ,
  • հուլիսի 6 – Խաբարովսկի երկրամասում վթարվել է Սու-24 ճակատային ռմբակոծիչ, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները,
  • հուլիսի 14 – Խաբարովսկում ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է ևս մեկ Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչ։ Զոհվել են 2 օդաչուները,
  • հուլիսի 17 – Չելյաբինսկի շրջանում վթարվել է Ան-12 բեռնատար ինքնաթիռ:

One response to “Ռուսաստանում Սու-25 գրոհիչ է կործանվել

  1. Pingback: Ռուսաստանում Սու-25 գրոհիչ է կործանվել — Gmpress Լրատվական Կայք Այցելեք և եղեք տեղեկացված…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *