Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է 2 մարտական կորուստ

Մարտի 27-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի Ղազախի շրջանում, սպանվել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ, լեյտենանտ Զուլֆուգարլը Գալիբ Լաիմ օղլուն (Zülfüqarlı Qalib Laim oğlu) և շարքային Հաջիև Գաֆարալի Ինթիգամ օղլուն (Hacıyev Qəfərəli İntiqam oğlu): Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, հայտնել են Ադրբեջանի ՊՆ կայքում:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Գալիբ Լայիմ օղլու Զուլֆուգարլի

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Գալիբ Լաիմ օղլու Զուլֆուգարլը

Համաձայն հաղորդագրության՝ «հայկական զինված ուժերը ներխուժման փորձ են արել Ադրբեջանի Ղազախի շրջանոււմ» և Ադրբեջանի զինված ուժերը տվել են 2 կորուստ հայկական ուժերի դեմ մղված կռիվներում:

Հարկ է նշել, որ սոցցանցային աղբյուրներում լեյտենանտի սպանության մասին հայտնի էր դարձել ավելի վաղ, և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ էության, ստիպված էր հաստատել զինծառայողի կորուստը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով սպանված զինծառայողները հետմահու պարգևատրվել է «գերազանց ծառայության համար 3-րդ աստիճանի մարտական մեդալով»

Ըստ ադրբեջանական Report.az լրատվական գործակալության լեյտենանտ Զուլֆուգարլի Գալիբ Լայիմ օղլուն արդեն թաղվել է Լենքորանի շրջանի Վիլվան գյուղում:

Նշենք, որ Razm.info տվյալներով 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 10-րդ և 11-րդ դեպքերն են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *