Թուրքիայում շարունակվում է թուրք-ադրբեջանական ՌՕՈւ զորավարժությունը

Թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի՝ Թուրքիայի կենտրոնական շրջաններում անցկացվող TURAZ Şahini 2016 (Թուրք-ադրբեջանական բազե) համատեղ զորավարժության շրջանակներում կողմերը շարքից հանել են պայմանական հակառակորդի ռազմական օդանավակայանը: Այս մասին մարտի 20-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի TURAZ Şahini 2016 զորավարժություն

Թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի TURAZ Şahini 2016 զորավարժություն

Վարժանքների սցենարի համաձայն գործողությանը ներգրավվել են Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 կործանիչներ և Սու-25 գրոհիչներ, Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչներ:

Հիշեցնենք, որ վարժանքները մեկնարկել են մարտի 7-ին և շարունակվելու են մինչև մարտի 25-ը: Ադրբեջանից վարժանքներին ներգրավված են 3 միավոր ՄիԳ-29 կործանիչ, 3 միավոր Սու-25 գրոհիչ:

Հիշեցնենք, որ TURAZ Şahini զորավարժությունը Թուրքիայի տարածքում առաջին անգամ անցկացվել է 2015-ի մարտ-ապրիլ ամիսներին: Զորավարժությանը ներգրավված ադրբեջանական զորախմբի ղեկավարը նշել էր, որ դա առաջին արտերկրյա զորավարժությունն է, որին Ադրբեջանը մասնակցում էր իր ինքնաթիռներով և ուղղաթիռներով։

One response to “Թուրքիայում շարունակվում է թուրք-ադրբեջանական ՌՕՈւ զորավարժությունը

  1. Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *