Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի փետրվարին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման շնորհիվ 2016թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 և վիրավորման 3 դեպք։

Մահացածներից 5-ը եղել են զինված ուժերի զինծառայողներ: Նրանցից երեքը մարտական կորուստներ են, մեկը՝ հիվանդությունից, ևս մեկը (անանուն) մահացել է դժբախտ պատահարի պատճառով:

Նշված 5 մահացածներից բացի, ևս մեկ կորուստ արձանագրվել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունում, ծառայակցի 17 կրակոցից:

Բացի մահվան դեպքերը, հայտնի է դարձել նաև Ադրբեջանի զինուժում երեք զինծառայողի վիրավորման մասին:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլուի հուղարկավորությունը․ Նկարը՝ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլուի հուղարկավորությունը․ Նկարը՝ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության

 

Մահացածներ

• Փետրվարի 3-ին հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Միրզաև Իմրան Խուդավերդի օղլուն (Mirzəyev İmran Xudaverdi oğlu): Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը սպանվել է «թշնամու դիվերսիայի հետևանքով»: Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողը սպանվել է Ղազախի (Տավուշի դիմաց) ուղղության վրա։

Փետրվարի 10-ին հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գուլիև Ռահիբ Նարիման օղլուն (Quliyev Rahib Nəriman oğlu): Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը սպանվել է «թշնամու դիվերսիայի հետևանքով»: Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողը ավագ լեյտենանտ է և սպանվել է դիպուկահարի կրակից:

Փետրվարի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Զեյնալով Էլմիր Սերխան օղլուն (Zeynalov Elmir Sərxan oğlu): Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի՝ զինադադարի խախտման պատճառով»։ Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողը պայմանագրային էր և ըստ լուսանկարների՝ դիպուկահար։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլու: Նկարը՝ Ans Press լրատվական կայքի:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլու: Նկարը՝ Ans Press լրատվական կայքի:

Փետրվարի 16-ին՝ հոսպիտալում մեկ շաբաթ պառկելուց հետո, հիվանդությունից (սրտի կանգից) մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խալիլով Ալգյուն Հիքմեթ օղլուն (Xəlilov Elgün Hikmət oğlu)։ Ադրբեջանի ՊՆ-ն այս կորստի մասին չի հայտնել։ Ռազմինֆոյի տվյալներով՝ մահացածը ժամկետային էր և ծառայել է Աղդամի շրջանի զորամասերից մեկում։

• Փետրվարի 20-ին Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկում սպանվել է զինծառայող Մեհդիզադե Սենանը (Mehdizadə Sənan): Ադրբեջանի ՍՊԾ-ն այս կորստի մասին չի հայտնել։ Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողին սպանել է ծառայակիցը՝ նրա վրա կրակելով 17 փամփուշտ: Սպանվածը ժամկետային էր։

* Փետրվարի 6-13-ը ադրբեջանական «Խազար» ընդդիմադիր կենտրոնին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին, որի անունը չի նշվում։ Զինծառայողը եղել է ժամկետային, մահացել է «դժբախտ պատահարի» արդյունքում։ Բնականաբար, այս կորստի մասին նույնպես Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել։

 

Վիրավորներ

Փետրվարի 8-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն (Musavi Kamil İbadət oğlu) առաջնագծում մարտական գործողության մասնակցելիս կորցրել է ոտքն ու աչքը։ Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողը վիրավորվել է դիվերսիայի ժամանակ։

պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan)

Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ֆարզալիզադե Ռուսլանի (Fərzəlizadə Ruslan)

Փետրվարի 9-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, պայմանագրային Ֆարզալիզադե Ռուսլանը (Fərzəlizadə Ruslan) առաջնագծում մարտական գործողության մասնակցելիս ականի պայթյունից կորցրել է ձախ աջքը և ձախ ձեռքի մատները։ Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողը եղել է հետախույզ-գնդացրորդ։

Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Ազիզզադե Ռահման Հասան Օղլուն (Əzizzadə Rəhman Həsən oğlu) դիպուկահարի կրակոցից կորցրել է աչքը։

 

2016թ․ կորուստներ

2016թ․ սկզբից Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության համակարգում ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 8 դեպք և վիրավորման 3 դեպք։ Մահվան դեպքերն ըստ ամիսների․

Ամիս Մահացած Վիրավոր
մարտական ավտովթար հիվանդություն պատահար մարտական
Փետրվար 4 1 1 3
Հունվար 1 1
Ընդհանուր 5 1 1 1 3

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։

One response to “Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի փետրվարին. Razm.info

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն տարբեր տվյալներ են տալիս ԶՈւ մարտական կորուստների մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *