ՀՀ ՊՆ-ում քննարկել են Կարմիր խաչի հետ համագործակցությունը

Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի և Հայաստանում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հանդիպումը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի և Հայաստանում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հանդիպումը

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքները՝ ի նպաստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը:

Ավելացնենք, որ նախօրեին՝ փետրվարի 29-ին էլ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին, ում հետ քննարկել է Արցախում ԿԽՄԿ հետ անցկացվելիք ծրագրերը. տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը:

One response to “ՀՀ ՊՆ-ում քննարկել են Կարմիր խաչի հետ համագործակցությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 28 փետրվարի – 5 մարտի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *