Թուրքիայի ՌԾՈւ փետրվարյան զորավարժությունները

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ կայքը փետրվարի 22-ին հայտնել է 2016-ի փետրվարին անցկացված զորավարժությունների մասին, որոնցից մեկն անցկացվել է ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) ստորաբաժանումների հետ համատեղ` Սև ծովի ջրային տարածքում: Զորավարժությունների անցկացման  մասին նշվում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում հրապարակված հաղորդագրություններում (1, 2):

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) վարժանքներ Սև ծովում, Փետրվար 2016 թ.

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) վարժանքներ Սև ծովում, Փետրվար 2016 թ.

ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունը Սև ծովում մեկնարկել է փետրվարի 8-ին և ավարտվել 12-ին` Վրաստանի Բաթումի նավահանգիստ այցով: Եռօրյա այցի ավարտին ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի ականազերծման խումբը վարժանքներ է անցկացրել Վրաստանի սահմանապահ ծառայության առափնյա անվտանգության ուժերի ստորաբաժանումների հետ:

Թուրքիայից վարժանքներին ներգրավվել են ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի կազմում գործող «Հասանփաշա» (A-579) ուսումնական և «Էդրեմիթ» (M-261) ականազերծման/ականապատման նավերը, Ռումինիայի ՌԾՈւ «Աքսենտե» (M-30), Իսպանիայի ՌԾՈւ «Տամբրե» (M-33) և Բուլղարիայի ՌԾՈւ «Շկվալ» (M-62) ականազերծման/ականապատման նավերը:

Փետրվարի 15-19-ին վարժանքներ են անցկացրել Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի` Միջերկրականի ափամերձ «Դալաման» ռազմածովային բազայում տեղակայված ստորաբաժանումները` «Դալաման» և «Աքսազ» ռազմաբազաների միջև ընկած ջրային, օդային և ցամաքային տարածքներում:

Վարժանքներին ներգրավվել են 9 միավոր Sikorsky  SH-70 ՌԾՈւ ուղղաթիռ, 3 միավոր P-235 ծովային պարեկության ինքնաթիռ, ինչպես նաև Թուրքիայի ռազմածովային ուժերի ՌՕՈւ հրամանատարության շուրջ 360 զինծառայող: Ինչպես նաև ներգրավվել են 2 միավոր «Գաբյա» դասի ֆրեգատ, 1 միավոր «Այ» դասի սուզանավ, 2 միավոր հրթիռային կատեր և մեկ «Ստորջրյա հարձակման» հատուկ նշանակության ջոկատ:

Ռազմաբազան բերվել է մարտական պատրաստության աստիճանի, անցկացվել են կրակային վարժանքներ:

Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքներ Միջերկրականում. Փետրվար 2016թ.

One response to “Թուրքիայի ՌԾՈւ փետրվարյան զորավարժությունները

  1. Pingback: Թուրքիայի ՌԾՈւ-ն վարժանքներ է անցկացրել Էգեյան ծովում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *