Իսրայելի օդուժը Գազայի հատվածում զինյալների խումբ է վնասազերծել

Իսրայելի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) այսօր առավոտյան Գազայի հատվածի հյուսիսում պաղեստինցի զինյալների խումբ են վնասազերծել: Այդ մասին հաղորդում է Իսրայելի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:
Պաղեստինյան «ԱԼ-Քուդս» ռադիոկայանի փոխանցմամբ՝ գնդակոծության հետևանքով ամենաքիչը երկու պաղեստինցի է սպանվել:
Իսրայելի Պաշտպանության բանակի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ զինյալները մտադիր են եղել պայթուցիկ սարք տեղադրել Գազայի հյուսիսը իսրայելական տարածքից բաժանող հատվածում:
Նշենք նաև, որ կատարվածից ժամեր առաջ իսրայելական ՌՕ ուժերը հարվածել են փախստականների Ալ-Մագազի ճամբարի արևելքում գտնվող զինյալների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 3, վիրավորվել 1 պաղեստինցի գրոհային:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *