Ռազմաշաբաթ. Հայաստան. 7 – 13 փետրվարի, 2016

Թշնամու կրակոցից Արցախում հովիվ է զոհվել • ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն • Հայաստանը Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կկնքի • Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ • ՀՀ ԶՈւ զինծառայողներն ավարտել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցը • Փոխարինվել է ՀՀ ԱԱԾ պետը • Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ բուհերի ղեկավարներին • ՌԴ ԶՈւ վարժանքին մասնակցել է նաև 102-րդ ռազմաբազան

ՀՀ ԶՈւ զինծառայողներն ավարտել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային դասընթացը

ՀՀ ԶՈւ զինծառայողներն ավարտել են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային դասընթացը

• Փետրվարի 11-ին թշնամու դիպուկահարի կրակոցից Արցախում զոհվել է քաղաքացիական անձ, հովիվ Հակոբ Համբարձումյանը: Նույն օրը թշնամին նաև ակտիվ կրակել է ականանատներով և նռնականետներով։

• ԵՊՀ-ում հանդիպումից հետո Ռազմինֆոյի հարցին պատասխանելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 9-ին տեղեկացրել է, որ այս տարի սպասվում է զինծառայողների աշխատավարձերի բարձրացում։

• Փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքման մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկին: Կնքվելիք համաձայնագրով համագործակցության ուղղություններից են լինելու զենքի արտադրության տեխնոլոգիաների փոխանցումը, համատեղ հիմնարկների ստեղծումը:

• Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Արցախ, հանդիպել Արցախի ղեկավար Բակո Սահակյանին և հաջորդ օրն այցելել Պաշտպանության բանակի դիրքեր։ Նախարար Օհանյանն Արցախում մասնակցել է ՊԲ խորհրդակցությանը, որին Երևանից տեսակապով միացել են նաև ՀՀ ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաները, քննարկվել է նոր ուսումնական փուլի նախապատրաստումը։

• Փետրվարի 12-ին Վրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակներում ավարտվել է ձմեռային վերապատրաստման փուլը, որին մասնակցել է նաև Հայաստանի ԶՈւ 2 զինծառայող։

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն վկայականներ է հանձնում հայաստանցի զինծառայողներին

Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն վկայականներ է հանձնում հայաստանցի զինծառայողներին

• Փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնից ազատվել է կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը։ Մեկ այլ հրամանով ԱԱԾ նոր ղեկավար է նշանակվել Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը։

• Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ բուհերի ղեկավարներին: Հանդիպման ժամանակ ՊՆ և Մանկավարժական համալսարանի միջև ստորագրվել է ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան և ուսուցման գործընթացը ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպելու մասին պայմանագիրը:

• Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ փետրվարի 8-ին մեկնարկած հանկարծակի վարժանքին ներգրավվել են նաև ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները։ Ռազմինֆոյի հարցին պատասխանելով՝ ՀՀ պաշտպանության նախարարը փետրվարի 9-ին հայտարարել է, որ եթե վարժանքի ընթացքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներինառաջադրվեն այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանի հակաօդային պաշտպանությանը, ապա հայ-ռուսական միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակում այդ խնդիրներիլուծմանը կմասնակցեն նաև Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները: (ՌԴ ԶՈւ վարժանքն ավարտվել է փետրվարի 12-ին)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *