ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն ավարտել են խոշոր զորավարժությունը

Փետրվարի 12-ին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) միավորումներն ավարտել են մարտունակության հանկարծակի ստուգումները և վերադառնում են մշտակական տեղակայման վայրեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաօդային ուժերի ուղղաթիռները փետրվարի 8-12-ին անցկացված մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին

ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաօդային ուժերի ուղղաթիռները փետրվարի 8-12-ին անցկացված մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին

Ընդհանուր առմամբ, ստուգումներին ներգրավվել են ՌԴ ԶՈւ շուրջ 8500 զինծառայող, 900 միավոր ռազմական տեխնիկա, 200 միավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ, շուրջ 50 միավոր ռազմանավ:

Ստորաբաժանումների մի մասը զորավարաժության անցկացման վայրերից իրենց մշտական տեղակայման վայրեր են վերադառնում մինչև 500 կմ երկարությամբ ռազմերթով:

ՌԴ ԶՈւ հարավարևմտյան ռազմավարական ուղղության մարտունակության հանկարծակի ստուգումները փետրվարի 8-ից անցկացվում էին ՌԴ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները փետրվարի 8-12-ին անցկացված մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին

ՌԴ ԶՈւ ՀՌՇ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները փետրվարի 8-12-ին անցկացված մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային, զենիթային և հատուկ նշանակության ստորաբաժանումները ևս ներգրավվել էին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հանկարծակի ստուգումներին:

Նշենք, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի կազմի մեջ են մտնում Կովկասում և դրանից ավելի հյուսիս ընկած տարածքում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, ինչպես նաև կասպյան և սևծովյան նավատորմերը, Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան:

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներ փետրվարի 8-12-ին անցկացված զորավարժության ժամանակ

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներ փետրվարի 8-12-ին անցկացված զորավարժության ժամանակ

Փետրվարի 9-ին պատասխանելով Ռազմինֆոյի հարցին, թե հայ-ռուսական տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում Հայաստանն արդյո՞ք մասնակցում է վարժանքին`ՀՀ պաշտպանության նախարարը նշել էր, որ եթե վարժանքի ընթացքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներին առաջադրվեն այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանի հակաօդային պաշտպանությանը, ապա այդ խնդիրների լուծմանը կմասնակցեն նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

One response to “ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն ավարտել են խոշոր զորավարժությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *