Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 10-11

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան էլ փետրվարի 11-ին հայտարարել է, որ Շրնաքի Ջիզրե գավառում ռազմական գործողություններն արդեն ավարտվել են, իսկ գավառի տարածքում գործող PKK-ի խմբերը չեզոքացվել են:

Նա հավելել է, որ դեռևս որոշ ժամանակ ուժայինները շարունակելու են պարեկություն իրականացնել Ջիզրեում, ինչպես նաև շարունակվելու է «Փողոց դուրս գալու արգելքը», միչև լիակատար վերահսկողության սահմանումը և հնարավոր բոլոր վտանգների չեզոքացումը:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. 28.01.2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. 28.01.2016 թ.

Սակայն դրան՝ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը փետրվարի 10-ին և 11-ին հայտնել է, որ փետրվարի 10-ին Թուրքիայի նույն Ջիզրե և հարևան Սուր գավառներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում ԶՈւ 3 հատուկջոկատայիներ է սպանվել: Նույն հաղորդագրություններում նշվում է նաև 2 վիրավոր հատուկջոկատայինների մասին:

Փետրվարի 9-ին հայտարարվել էր Ջիզրե և Սուր գավառներում ընթացող մարտերում 9 սպանված հատուկջոկատայինների մասին:

Նույն աղբյուրը փետրվարի 10-ին հայտնել էր, որ 2015-ի դեկտեմբերից մինչ 2016-ի փետրվարի 9-ը թուրքական ուժայինները Ջիզրեում սպանել են PKK-ի 597 զինյլալ, իսկ Սուր գավառում`179 զինյալ:

Փետրվարի 10-ին Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղն իր հերթին հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունների հրամանով թուրքական ուժայինները շուրջ 600 անմեղ մարդականց են սպանել :

Թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում

Թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում

Միչ այդ քրդամետ IMCTV լրատվակայքը փետրվարի 11-ին հայտնել է, որ Ջիզրեի մի շարք թաղամասերում թուրքական ուժայինների գործողությունների հետևանքով շարունակում են բնակիչներ զոհվել: Նշվում է, որ բնակիչներից ստացված տեղեկության համաձայն` թուրքական ոստիկանությունը թույլ չի տալիս վիրավորներին տեղափոխել հիվանդանացներ:

Ջիզրեի Ջուդի թաղամասը, որտեղ էլ գտնվում էին հիմնական վիրավորները

Ջիզրեի Ջուդի թաղամասը, որտեղ էլ գտնվում էին հիմնական վիրավորները

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

One response to “Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 10-11

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 7 – 13 փետրվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *