Զինծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն. Օհանյան

Այսօր՝ փետրվարի 9-ին, Երևանի պետական համալսարանում հանդիպման ժամանակ Ռազմինֆոյի հարցին պատասխանելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է նաև զինծառայողների աշխատավարձերի մասին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը

Ռազմինֆոյի հարցին, թե այս տարի նախատեսվո՞ւմ է զինծառայողների աշխատավարձերի բարձրացում, նախարարը պատասխանել է, որ ՀՀ ԶՈւ յուրաքանչյուր զինծառայողի աշխատավարձի փոփոխությունները ձևավորվում է Հայաստանում աշխատավարձերի ընդհանուր քաղաքականության շրջանակներում:

— Բայց քանի որ զինված ուժերի առջև դրված են առանձնահատուկ պայմաններ, այդ թվում՝ սկսած սահմանից և վերջացրած դժվար, վնասակար պայմաններում, համապատասխան բարձրություններում իրականացվող խնդիրներով, ապա այդ ուղղությամբ համապատասխան ավելացում լինելու է, — հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նշենք, որ նախարար Օհանյանը Երևանի պետական համալսարան է այցելել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպելու համար: Հանդիպումից հետո նախարարը նաև պատասխանել է ուսանողների և դասախոսների հարցերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *