ՀՀ ՊՆ-ն և Կարմիր խաչը ստորագրել են 2016թ. համագործակցության ծրագիրը

Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարների ընդունելությունը

ՀՀ ՊՆ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարների ընդունելությունը (արխիվային լուսանկար)

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության միջև «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2016թ. համագործակցության ծրագիրը»:

Ծրագիրը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացներ, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման միջոցառումներ:

Հանդիպմանը կողմերը նաև քննարկել են ՀՀ ՊՆ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցության ընթացիկ խնդիրները և օրակարգային հարցերը, նախանշել են առաջիկա համատեղ ծրագրերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *