Դաղստանում փոխհրաձգության ժամանակ զինյալ է սպանվել

Փետրվարի 4-ին Դաղստանի Կիզիլյուրտ-Մախաչկալա ավտոճանապարհին, ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել է զինված անօրինական խմբավորման անդամ։ Այս մասին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով Դաղստանի ներքին գործերի նախարարությանը։

Ինչպես նշվում է, սպանվածը 38-ամյա Համզաթ Հ-ն է Ցումադինսկի շրջանից։ Վերջինիս իրավապահները խնդրել են ցույց տալ փաստաթղթերը, սակայն չենթարկվելով իրավապահներին, սկսել է կրակել նրանց վրա։

Սպանված զինյալից առգրավվել են զենք, զինամթերք։

Տեղեկացնենք նաև, որ հունվարի 30-ից Դաղստանի 3 շրջանում՝ Բույնակսում, Կումտորկալինսկում և Կարաբուդախքենտսկում գործող հատուկ գործողության ռեժիմը փետրվարի 4-ին հանվել է։

Նշենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *