Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի հունվարին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման շնորհիվ 2016 թ. հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 2 դեպք։

Մահվան երկու դեպքն էլ գրանցվել է զինված ուժերում: Դրանցից մեկը մարտական է, մեկը՝ պատահարի արդյունք:

Հունվարի 18-ին Բաքու-Ղազախ մայրուղում՝ Ալաթ (Ələt) բնակավայրի մոտակայքում, ավտովթարի արդյունքում մահացել է Աղսու շրջանի Բիջո գյուղի բնակիչ, 1988-ին ծնված Օրխան Գարաև Յաշար օղլուն (Orxan Qarayev Yaşar oğlu), ով, ադրբեջանական Avtosfer լրատվակայքի փոխանցմամբ, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող էր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունn այս զինծառայողի կորստի մասին չի հայտնել:

Հունվարի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին «հայկական կողմի հարձակման հետևանքով» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ՝ Լենքորանից զորակոչված 19-ամյա զինծառայող Սաֆարով Նահիդ Ֆիքրեթ օղլուն (Səfərov Nahid Fikrət oğlu): Կորստի մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։

One response to “Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի հունվարին. Razm.info

  1. Pingback: Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *