Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները 10 զորավարժություն են անցկացրել երկրի արևելքում (ֆոտո)

Թուրքիայի արևելքում քրդական ուժերի հետ շարունակվող զինված բախումների ֆոնին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերը շարունակում են վարժանքներ անցկացնել երկրի արևելյան, Հայաստանին սահմանակից շրջաններում: Փետրվարի 1-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է հունվարի 2-րդ կեսին անցկացված նմանատիպ մի շարք զորավարժությունների մասին:

Հունվարի 22-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հատուկ նշանության 9-րդ բրիգադը («կոմանդոսների բրիգադ», տեղակայման վայրը` Սարիղամիշ/Կարս) վարժանքներ է անցկացրել Սարիղամիշում:

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Սարիղամիշում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Սարիղամիշում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Սարիղամիշում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Սարիղամիշում

Հունվարի 16-17-ին կոմանդոսների 49-րդ բրիգադը (տեղակայման վայրը` Բինգյոլ ) վարժանքներ են անցկացրել Բինգյոլի Օրթաչանաք շրջանում:

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Բինգյոլում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Բինգյոլում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Բինգյոլում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Բինգյոլում

Հունվարի 11-12-ին Աղրըում տեղակայված 12-րդ մեքենայացված հետևակային բրիգադի ստորաբաժանումները տանկային վարժանքներ են անցկացրել Անկարայի մոտ տեղակայված զորավարժարանում` Զու ցամաքային ուժերի զորավարժությունների համակարգման կենտրոնի ղեկավարությամբ:

Աղրի 12-րդ մեքենայացված հետևակային բրիգադի ստորաբաժանումները տանկային վարժանքներ են անցկացրել

Աղրըի 12-րդ մեքենայացված հետևակային բրիգադի ստորաբաժանումները տանկային վարժանքներ են անցկացրել

Հունվարի 20-ին և 27-ին Թունջելիում տեղակայված կոմանդոսների 4-րդ բրիգադի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել` փորձարկելով լեռնային պայմաններում և բնակելի վայրերում գործողությունների վարման կարգը:

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Թունջելիում

Հունվարի 21-22-ին վարժանքներ են անցկացրել Սղերթում տեղակայված կոմանդոսների 3-րդ բրիգադի ստորաբաժանումները:

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Սղերթում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Սղերթում

Հունվարի 18-22-ին Բիթլիսում տեղակայված կոմնդոսների 10-րդ բրիգադի անձնակազմն անցկացրել է բնակելի վայրերում ահաբեկիչների դեմ գործողությունների փորձարկման զորավարժություն:

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Բիթլիսում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Բիթլիսում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Բիթլիսում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Բիթլիսում

Հունվարի 19-21-ին նույն բրիգադի ստորաբաժանումները փորձարկել են լեռնային, ձնապատ պայմաններում մարտական գործողությունների վարման կարգը:

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Բիթլիսում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Բիթլիսում

Հունվարի 21-22-ին 10-րդ բրիգադի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Վանի Էրչիշ գավառում:

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Վանում

Հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքներ Վանում

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

One response to “Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները 10 զորավարժություն են անցկացրել երկրի արևելքում (ֆոտո)

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն փորձարկել է բնակելի վայրերում ռազմական գործողությունների մեխանիզմները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *