Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները կապի ապահովման վարժանքներ են անում ԱԹՍ-ներով

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կապավոր զինծառայողները սկսել են մարզումները, որոնց ընթացքում օգտագործելու են անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Ռազմինֆոյի տեղեկացրել է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները «Տախիոն» անօդաչու թռչող սարքով

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները «Տախիոն» անօդաչու թռչող սարքով

Կապի ստորաբաժանումների վարժանքները սկսվել են 50 կիլոմետրանոց երթով, զինծառայողները ապահովելու են կապն ինչպես ընթացքի ժամանակ, այնպես էլ արդեն բարձրլեռնային ծավալման շրջանում՝ դրա համար օգտվելով անօդաչու թռչող սարքերից, որոնք ծառայելու են որպես ազդանշանների վերահաղորդիչներ (ռետրանսլյատոր):

Կապավորները սրանով կատարելագործելու են իրենց ունակությունները բարդ պայմաններում (հակառակորդի կողմից ՌԷՊ միջոցների կիրառում, համացանցի անհասանելիություն) ապահովել կապը ստորաբաժանումների միջև:

Վարժանքներին ներգրավված են ռազմաբազայի բոլոր կապի ստորաբաժանումները, ինչպես նաև մոտ 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:

Ավելացնենք, որ շաբաթվա ընթացքում ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումներում` այդ թվում նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում, մեկնարկել են մարտական պատրաստության պարապմունքները: Վարժանքներին ներգրավված են ռազմաբազայի կազմի մեջ մտնող Գյումրիի և Երևանի բոլոր ստորաբաժանումները:

One response to “Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները կապի ապահովման վարժանքներ են անում ԱԹՍ-ներով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24 – 30 հունվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *