Իրանի ՌԾՈւ-ն հունվարի 27-ին զորավարժություն կանցկացնի Պարսից ծոցում

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ (կոնտր-ծովակալ), Հաբիբոլլա Սայարին հայտարարել է, որ հունվարի 27-ին Իրանի ՌԾՈւ-ն Պարսից ծոցի արևելյան հատվածում և Հորմուզի նեղուցում կանցկացնի «Վելայաթ-94» զորավարժությունը: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, հայտնում է իրանական «PressTv» լրատվական գործակալության կայքը:

Իրանի ՌԾՈւ

Իրանի ՌԾՈւ

Զորավարժության ընթացքում կիրականացվեն տորպեդներով ուսումնամարտական կրակի անցկացման, ծովային ականների տեղադրման աշխատանքներ, ստուգվելու է անձնակազմի, այդ թվում նաև ծովային հետևակի և հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտունակությունը:

Բացի այդ, նաև փորձարկվելու են ահաբեկչական հարձակումների հետմղման և առևտրանավերի բռնազավթմանը միջամտելու մեխանիզմները: Անձնակազմերը հունվարի 21-ից արդեն զբաղեցրել են իրենց դիրքերը:

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին Իրանի և Օմանի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում անցկացրել էին 5-րդ համատեղ զորավարժությունները: Զորավարժությանը ներգրավված էին Իրանի և Օմանի ռազմական նավատորմները, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Վարժանքների հիմնական նպատակը Հորմուզի նեղուցով բեռնատար, մարդատար նավերի, ինչպես նաև նավթ տեղափողող տանկերների անվտանգ անցումն ապահովելն է:

One response to “Իրանի ՌԾՈւ-ն հունվարի 27-ին զորավարժություն կանցկացնի Պարսից ծոցում

  1. Pingback: Շարունակվում է Իրանի ՌԾՈւ «Վելայաթ 94» լայնամասշտաբ զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *